Լրահոս

04.06.2013 10:17


ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպանին

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպանին

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասը (նստավայրը՝ ք. Երևան):

Շնորհավորելով դեսպանին այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթելով հաջողություններ՝ փոխարտգործնախարար Մնացականյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ կապերի զարգացման հեռանկարներին, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ինչպես նաև ընթացիկ տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին։ Քննարկվեցին նաև առևտրատնտեսական ու մշակութային կապերի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պետրիկասը նշեց, որ իր գործունեությամբ կփորձի աջակցել Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր հարթակներում համակողմանի համագործակցության առավել ընդլայնմանը՝ կարևորելով նաև փոխգործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը