Լրահոս

01.06.2013 11:56


Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի հետ հանդիպումը՝ հունիսի 5-ին

Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի հետ հանդիպումը՝ հունիսի 5-ին
Արդեն հայտնել ենք, որ հունիսի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը կընդունի Իսլանդիայի հավաքականին:

Իսլանդիայի Մ-21 հավաքականը Երևան կժամանի հունիսի 4-ին և կհանգրվանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում:

Հունիսի 4-ին և 5-ին թիմը կանցկացնի երեք մարզում:

Հունիսի 5-ին, ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում նախատեսված Իսլանդիայի երիտասարդական հավաքականի մարզման առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Մարզումից առաջ՝ ժամը 18:30-ին, ԶԼՄ-ի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Իսլանդիայի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Էյոլֆուր Սվերիսոնի հետ:

Հունիսի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կկայանա 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Իսլանդիա ընտրական հանդիպումը, որի մուտքն ազատ է երկրպագուների համար:

Այս խորագրի վերջին նյութերը