Աշխարհ

01.06.2013 10:19


Անգամ մեկ ռուսի մահը կարող է լրջագույն հետևանքների հանգեցնել

Անգամ մեկ ռուսի մահը կարող է լրջագույն հետևանքների հանգեցնել

Սիրիայի հակամարտությունը նոր զարգացումներ է ստանում:

Իսրայելի պաշտպանույթյան նախարար Մոշե Յալոնը հայտարարել է. «Եթե Սիրիան ստանա ռուսական «ԷՍ–300» հրթիռները, մենք գիտենք, թե ինչ կանենք դրանց հետ»:

Փորձագետների կարծիքով՝ Իսրայելը կփորձի ոչնչացնել հրթիռները՝ չսպասելով դրանց շահագործմանը Սիրիայի կողմից, սակայն այդ քայլի հետևանքները անկանխատեսելի են:

Այդ հրթիռների օգտագործման հավանականությունը սարսափեցնում է Սիրիայի հարևաններին, քանի որ դրանք ի վիճակի են ծածկել Լիբանանի, Կիպրոսի, Թուրքիայի, Իրաքի, Հորդանանի և Իսրայելի օդային տարածքը:

Ռուսաստանը այդ քայլով ձգտում է Սիրիային զերծ պահել արտասահմանյան լայնածավալ ներխուժումից և նրա օդային տարածքը թռիչքազերծ հայտարարելուց:

Ի պատասխան «ԷՍ–300» զենիթա-հռթիռային համակարգերի վնասազերծման մասին Իսրայելի սպառնալից հայտարարություններին՝ Ռուսաստանը հայտարարել է, որ եթե հռթիռային համակարգը կառավարող անգամ մեկ ռուս զոհվի, դա լրջագույն հետևանքներ կունենա:

Ռուսները հույս են հայտնել, որ Իսրայելը չի անի քայլեր, որոնք կսրեն ռուս-իսրայելական հարաբերությունները:

Այս խորագրի վերջին նյութերը