Եթե «Հզբոլահի» մարտիկները 24 ժամում Սիրիայից դուրս չբերվեն, Սիրիայի ապստամբական ուժերը կմտնեն Լիբանանի տարածք
«Ալ Արաբիա» հեռուստատեսության եթերում Սիրիայի ազատ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սալիմ Իդրիսը Լիբանանի նախագահին, Արաբական Պետությունների Լիգայի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին վերջնագիր է ներկայացրել «Հզբոլահի» մարտիկներին դուրս բերել Սիրիայի տարածքից:
Սալիմ Իդրիսը նաև հայտարարել է, թե Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը անձնական պատասխանատվություն է կրում հարևան պետությունում ստեղծված վիճակի համար։ Նա նաև սպառնացել է «Հզբոլահի» մարտիկներին հետապնդել մինչև դժոխքի դարպասները: Իդրիսը հայտարարել է, թե Սիրիայի ազատ բանակի մարտիկները ծարավի են վրեժի և պատրաստ են ռազմական գործողությունները տեղափոխել Լիբանանի տարածք:
Հիշեցնենք, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմում «Հզբոլահի» ներգրավվածությունը հաստատել էր խմբավորման առաջնորդ Շեյխ Հասսան Նասրոլան, ով եթերում զգուշացրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը կհանգեցնի տարածաշրջանում ծայրահեղականության աճին, և Մերձավոր Արևելքը դժվար ժամանակներ կապրի: «Հզբոլահի» առաջնորդը նաև հայտարարել էր, որ իր մարտիկները Բաշար Ասադին հաղթանակ կպարգևեն:
«Հզբոլահը» մտավախություն ունի, որ Ասադի նկատմամբ հեղաշրջում իրականացնելու դեպքում Սիրիայում իշխանություն կհաստատի ԱՄՆ-ի կողմից հովանավորվող կառավարությունը, որը թշնամաբար է տրամադրված ծայրահեղական այս խմբավորման նկատմամբ:
Բացի «Հզբոլահից», որպես Ասադի կողմնակիցներ ռազմական գործողություններին մասնակցում են նաև հարևան Իրաքի շիա մահմեդականները, որոնք մեծ փորձ են ձեռք բերել ամերիկյան զորքերի դեմ մարտական գործողություններում. նրանց հանդերձավորում և զինում են, ապա ուղարկում ճակատի ամենապատասխանատու ու դաժան կետերը:
Սիրիայի ապստամբներին աջակցող սուննի մահմեդականները Սիրիա են մեկնում Պարսից ծոցի երկրներից, Թուրքիայից, Միջին Ասիայից և Հյուսիսային Կովկասից:
Պատերազմը Սիրիայում, որը սկսվեց քաղաքացիական իրավունքներ տրամադրելու պահանջներից, օրեցօր ավելի է հեռանում ոչ միայն ժողովրդավարությունից, այլ նաև աշխարհիկ գաղափարներից: Ըստ էության այսօր Սիրիայում պատերազմում են շիա և սուննի մահմեդականներ ամբողջ աշխարհից, ընդ որում՝ թե՛ շիաների, և թե՛ սուննիների վերջնական նպատակը իսլամական կարգերի հաստատումն է:
Վտանգ կա, որ այս երկու կրոնական համայքների միջև ծայր առած հակամարտությունը մոտ ժամանակներս կտարածվի Իրաքում և Լիբանանում, որտեղ արդեն դրա լուրջ նախանշանները կան ահաբեկչական ակտերի և միջհամայնքային փոխհրաձգությունների տեսքով:
Այս հակամարտությունը վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանային մակարդակով, այլ նաև համաշխարհային. սուննիներ ու շիաներ կան ամենուրեք, և մինչ վերջերս նրանց հաջողվում էր ինչ–որ կերպ խաղաղ գոյակցել: Սակայն կարելի է ասել՝ սուննիական յուրաքանչյուր պետության մեջ կան շիաական համայքներ, որոնք կարող են իրենց հավատակիցներին աջակցել՝ հարվածի տակ դնելով նրանց, ովքեր որևէ ցանկություն չունեն ներքաշվել հակամարտության մեջ: