Շվեդիայում արդեն մեկ շաբաթից ավելի տևող անկարգությունները մայրաքաղաք Ստոկհոլմից տարածվեցին նաև երկրի կենտրոնում գտնվող Էրեբու քաղաք: Դիմակավոր երիտասարդների 25–հոգանոց խումբը վառել է երեք մեքենա, դպրոց, ինչպես նաև փորձել է հրդեհ բռնկել ոստիկանական բաժանմունքում:
Ինչպես հաղորդում է Ռոյթերսը, մայրաքաղաքում ներգաղթյալ երիտասարդների դիմակայության չափերը աննշան նվազել են: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ստոկհոլմի արվարձանում հրդեհել էին դպրոցի շենքը, ինչպես նաև գրանցվել էին հասարակական կարգի խախտումների և վանդալիզմի այլ դեպքեր:
Անկարգություններ հրահրողների դեմ պայքարի նպատակով ոստիկանության ուժեր էին բերվել Մալմոյից և Գոթեբուրգից: Երկրի վարչապետ Ֆրեդրիկ Ռենֆելդտը կառավարության արտակարգ նիստ էր կազմակերպել մայրաքաղաքում և արվարձաններում հասարակակն կարգը վերահաստատելու թեմայով:
Հիշեցնենք նաև, որ Շվեդիայի մայրաքաղաքում անկարգությունները բռնկվել էին մայիսի 20-ի գիշերը, հիմնականում Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից ներգաղթյալներով բնակեցված Հյուսբյու շրջանում: Անկարգությունների առիթը մայիսի 14-ին 69–ամյա տղամարդու սպանությունն էր, որը ձերբակալվելու պահին հասարակական վայրում մաչետե էր ձեռքը վերցրել։
Շվեդիայում անկարգություններն ավելի են տարածվում