Լրահոս

14.05.2013 11:19


Աֆղանստանում սպանվել է Վրաստանի 3 զինծառայող

Աֆղանստանում սպանվել է Վրաստանի 3 զինծառայող

Աֆղանստանի Գելմենդ շրջանում ռազմակայանի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով սպանվել է Վրաստանի 3 զինծառայող։ Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։ Ըստ ստացված տեղեկության՝ ահաբեկիչները, պայթեցնելով զինվորական բեռնատարը, հարձակվել են «Շիրգազ» ռազմաբազայի վրա, որտեղ տեղակայված է Վրաստանի զինծառայողների 42-րդ գումարտակը։ «Վրաց զինվորականները հետ են մղել գրոհը, բոլոր ահաբեկիչները ոչնչացված են»,–հայտնել է Ալասանիան։

Այս խորագրի վերջին նյութերը