Լրահոս

13.05.2013 22:14


Քրիստեն Ստյուարտին չեն վստահում

Քրիստեն Ստյուարտին չեն վստահում

Ամերիկյան «Reader's Digest» («Ընթերցողի տեղեկագիր») հայտնի ամսագիրը կազմակերպել է հարցում, որի նպատակն էր պարզել, թե որ հայտնի մարդկանց են վստահում ամերիկացիները: Այդպես՝ 1000 մարդկանց առաջարկել են գնահատել 200 հայտնիների` քաղաքական և հասարակական գործիչների, կինոստղերի, գործարարների, հաղորդավարների, և ընտրել նրանց, ում ավելի շատ են վստահում:

Պարզվել է, որ մարդիկ ամենաքիչը վստահում են «Մթնշաղ» կինոյի աստղ Քրիստեն Ստյուարտին, ով ընդամնեը 24 տոկոս ձայնէհավաքել և զբաղեցրել աղյուսակի վերջին հորիզոնականը: Ինչպես պարզվել է՝ ամերիկացիներն ամենաշատը վստահում են հոլիվուդյան հայտնի աստղ Թոմ Հենքսին: Իսկ ահա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշել Օբաման, զբաղեցրել է ընդամենը 19-րդ տեղը:

Այս խորագրի վերջին նյութերը