Լրահոս

06.07.2009 15:17


Կիրո Մանոյանը չի բացառում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ–ի հարցի կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնագիր կստորագրվի

Կիրո Մանոյանը չի բացառում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ–ի հարցի կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնագիր կստորագրվի

-Մոսկովյան հանդիպման շրջանակներում չէ, բայց չի բացառվում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնագիր ստորագրվի։ Սակայն նման համաձայնագիրը չի բխում Լեռնային Ղարաբաղի հակամարտութայն կարգավորման բանակցություների տրամաբանությունից, և եթե դա տեղի ունենա, նշանակում է՝ Թուրքիայի ճնշումների հետևանք է. որպեսզի Թուրքիան կարողանա Ադրբեջանին ասել, թե տեղաշարժ կա, և ուրեմն ինքը Հայաստանի հետ կարող է հարաբերություններ հաստատել։ Այդպես չի կարելի։ Հարցերը պետք է առանձնացնել և ամեն մեկն իր տրամաբանությամբ կարգավորել,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կիրո Մանոյանը։

Կիրո Մանոյանի կարծիքով՝ բանակցությունների ձևաչափն այնպիսին է, որ անկախ նրանից, թե քանի հարցի շուրջ նախնական ինչ հասկացողություն կա, ի վերջո, կա՛մ ամբողջ փաթեթն է ընդունվելու, կա՛մ ոչինչ չի ընդունվելու։ Այնինչ՝ հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։

-Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որի շուրջը պետք է համաձայնություն առաջանա, և անհրաժեշտ է, որ այդ համաձայնությունը լինի շատ կոնկրետ և անմիջապես իրագործելի,- ասել է Կ. Մանոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը