Լրահոս

06.07.2009 13:53


«Սիվիլիթասը» քննարկում է կազմակերպում

«Սիվիլիթաս» հիմնադրամը նախաձեռնում  է   «Գռեհկություն քաղաքական բանավեճի փոխարեն» թեմայով քննարկում, կմասնակցեն ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը,  ԼՂՀ նախկին արտգործնախարար, «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, «Այբենգիր» հրատարակչատան հիմնադիր-տնօրեն Նաիրա Մելքումյանը: Զրույցը կվարի «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: Քննարկումը տեղի կունենա հուլիսի 7-ին, ժամը 14:00-ին, Երևան հյուրանոցի «ձմեռային այգում»:

Այս խորագրի վերջին նյութերը