Քաղաքական

11.04.2013 15:22


Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը չի ձգի մինչև 2018թ.-ը»(տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը չի ձգի մինչև 2018թ.-ը»(տեսանյութ)

Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը չի ձգի մինչև 2018թ.։  «Ես կարծում եմ, որ երկրում տեղի կունենա իշխանափոխություն, քանի որ գործող նախագահից դժգոհ են բոլորը՝ հասարակությունը, բիզնեսը...  Իշխանության ներսում առկա է պառակտում և ՀՀԿ թիմը զգում է, որ իր ղեկավարը չունի ժողովրդական աջակցություն։ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ, նայելով նրան դեմքին, կարելի էր ամեն ինչ հասկանալ։ Նա գիտի հասարակության վերաբերմունքն իր նկատմամբ»,–ասել ԱՀԿ նախագահը։

Անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին՝ բանախոսը նշել է, որ Հանրապետականի վարկանիշը հասնում է 10%-ի։ «Քաղաքական ընտրությունների անցկացման դեպքում ընդդիմությունը հաղթանակ կտանի։ Իսկ եթե Երևանի ավագանու ընտրություններում որոշ ուժեր, այդ թվում «Ժառանգությունը», փորձի խաղեր տալ, ապա ժողովուրդը, մենք բոլորս դա կֆիքսենք, քանի որ Երևանը փոքր քաղաք է»,-ասել է Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը