Լրահոս

01.07.2009 15:29


Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է

Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է

Մոտ 20 րոպե առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը գնացել է ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ նրան ոստիկանները կալանավորել են։ Այս կապակցությամբ՝ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «7օր»-ին ասել է.

-Նա եկել է դատախազության շենքի մոտ։ Ոստիկանները նրան ձերբակալել են, քանի որ նա գտնվում էր հետախուզման մեջ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված կալանք։ Նա տարվել է ոստիկանության բաժին, կձևակերպվի, որ նա ներկայացել է կամավոր և օրենքով սահմանված կարգով՝ հետագա գործողությունները կկատարվեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը