Լրահոս

13.03.2013 21:17


Վրաստանի պետական նախարարին ներկայացվել են վիրահայությանը հուզող մի շարք հարցեր

2013թ. մարտի 12-ին «Վրաստանի Հայ Համայնք»-ի վարչության ներկայացուցիչները հանդիպեցին Ռեինտեգրացիայի հարցերով Վրաստանի պետական նախարար պ-ն. Պաատա Զաքարեիշվիլիին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են վիրահայությանը հուզող մի շարք հարցեր և խնդիրներ. քննարկվեց բարդությունների լուծելու ուղղիները:
Այդ թվում՝ ազգությամբ Հայ Վրաստանի քաղաքացիների ներկայացում տեղական, տարածաշրջանային և կենտրոնական կառավարումներում;  տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի վավերացման հնարավորությունները; խնդիրները և դժվարությունները կրթական համակարգում (մասնավորապես` դասագրքերի, ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում, 2003-2012թթ. հայալեզու դպրոցների օպտիմիզացում Թբիլիսիում, անճշտություններ օրենսդրությունում խնդիրներ) և այլն:
 «Վրաստանի Հայ Համայնք»-ը ողջունում է Ռեինտեգրացիայի հարցերով Վրաստանի պետական նախարարի մոտեցում և դիրքը, որը նա արտահայտեց վերնշած և այլ հարցերի քննարկման ընթացքում:                                                                                 
«Վրաստանի ՀայՀամայնք»-ի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը