Լրահոս

07.03.2013 23:32


ՊԵԿ պարզաբանումը

ՊԵԿ պարզաբանումը

 «Ժամանակ» օրաթերթն այսօր հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել ՊԵԿ նախագահի կողմից իբրև թե «Կարֆուր» ընկերության մուտքը հանրապետություն խոչընդոտելու վերաբերյալ: Եվ սա այն դեպքում, երբ Գագիկ Խաչատրյանը պարբերաբար առիթներ է ունեցել հրապարակային ներկայացնելու իր տեսակետը ներդրումների կարևորության մասին: Ի դեպ, նախորդ` կրկին չփաստարկված տեղեկատվության հետ կապված մեր պարզաբանումն այդպես էլ համառորեն չհրապարակվեց ինչպես օրաթերթի, այնպես էլ «1in.am» էլեկտրոնային կայքի կողմից: Հուսով ենք, որ նշված լրատվամիջոցներն այսուհետ ձեռնպահ կմնան, կոմիտեի ղեկավարի անունը շահարկելով, հրապարակումների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու մարտավարությունից ու նաև կանդրադառնան մեր պարզաբանումներին` իրենց ընթերցողներին զերծ պահելով միակողմանի ու հատկապես չփաստարկված տեղեկատվություն տրամադրելուց:

Այս խորագրի վերջին նյութերը