Լրահոս

18.06.2009 18:11


Դավիթ Հակոբյանը կվերցնի մանդատը

Դավիթ Հակոբյանը կվերցնի մանդատը

-ՀՀՇ-ական 13 տեղերի հրաժարումը կապ չունի իշխանություններին բարոյական ապտակ հասցնելու հետ։ Ես ասել եմ, որ  կգնամ ավագանու իմ պարտականությունները կատարելու։ Նույնիսկ օրինակ եմ բերել, որ Լենինը հեղափոխությունից առաջ երբեք Պետերբուրգի և Մոսկվայի դումաները բոլշևիկաթափ չէր անում, այլ ավելին, նրանց ներկայությունն այնտեղ նպաստում էր հետագա իշխանափոխության համար,-«7օր»-ի ՝«Իսկապե՞ս վերցնելու եք մանդատը» հարցին ի պատասխան՝ ասել է Դավիթ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ասել էր, թե Դավիթ Հակոբյանը չի հրաժարվի ավագանու իր մանդատից։

-ԿԸՀ-ին գրավոր դիմում եմ ներկայացրել, որ չեմ հրաժարվի իմ պարտականությունները կատարելուց և օրենքով սահմանված կարգով, ինձ հերթ հասնելու դեպքում, կստանձնեմ իմ պարտականությունները՝ ի փառս իմ ժողովրդի,– ասել է Դավիթ Հակոբյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը