Լրահոս

14.12.2012 14:30


Լեհաստանի ԱԳՆ. «Դեկտեմբերի 17-ին Հայաստան-Եվրամիություն այցագրային կարգի թեթևացման վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի»

Լեհաստանի  ԱԳՆ. «Դեկտեմբերի 17-ին Հայաստան-Եվրամիություն այցագրային կարգի թեթևացման վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի»

Լեհաստանի  ԱԳՆ. «Դեկտեմբերի 17-ին համաձայնագիր կստորագրվի Հայաստան-Եվրամիություն այցագրերային կարգի թեթևացման վերաբերյալ»

«Դեկտեմբերի 17-ին  Հայաստանը  և Եվրամիությունը համաձայնագիր կկնքեն այցագրային կարգի թեթևացման վերաբերյալ»,–ուրբաթ օրը Շվեդիայի, Բուլղարիայի և Հայաստանի արտգործնախարարների հետ երևանյան համատեղ ճեպազրույցում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: Այս մասին տեղեկացնում է «Դեյլի նյուս»–ը։

Ինչպես հայտնել է Հայաստանի արտգործնախարարը`  համաձայնագիրը կվավերացվի մինչև 2013թ. կեսերը:

Փաստաթղթով նախատեսվում է Շենգենյան տարածք  մուտքի այցագրի կարգը թեթևացնել Հայաստանի բնակչության որոշ խմբերի ներկայացուցիչների համար, մասնավորապես աշակերտների, ուսանողների, գիտնականների, հաշմանդամների, լրագրողների և գոծարարների: Համաձայնագրով  նախատեսված է  նաև այցագիր ստանալու գինը նվազեցնել մինչև 35 եվրո, իսկ որոշ ներկայացուցիչների համար, մասնավորապես մինչև 12 տարեկան երեխաների, ինչպես նաև թոշակառուների, գործընթացը դարձնել անվճար:

«Նախորդ տարին Հայաստանի և Եվրամիության մերձեցման համար գործուն տարի է եղել: Մենք Երևանին կոչ ենք անում պահպանել հավատարմությունը տվյալ գործընթացին»,-ավելացրել է Ռադոսլավ Սիկորսկին:

2010թ. հուլիսի 19-ին Երևանում սկսվել են բանակցություններ Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի վերաբերյալ: Նշված համաձայնգիրը կփոխարինի  մինչ այժմ գործող համագործակցության համաձայնագրին  և ուղղված կլինի տարբեր ոլորտներում  Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացմանը, մասնավորապես` արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ներգրավման, էներգետիկայի, մարդկանց տեղաշարժման:

Այս խորագրի վերջին նյութերը