Լրահոս

17.06.2009 14:44


Տաճատ Վարդապետյանը՝ ջավախահայերի խնդիրների մասին

Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը ջավախահայության խնդիրներից հուսադրող է համարել այն, որ վերանորոգվում է Ջավախքը մայր հայրենիքին կապող ավտոմայրուղին։ Ջավախքում շարունակվում է գերխնդիր է համարվել աշխատատեղերի ստեղծումը.

-Այսօր մենք պետք է հասնենք այն բանին, որ Վրաստանն ընդունի երկքաղաքացիության մասին օրենքը։ Բազում ջավախեցիներ, բացի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց, ստանում են նաև Հայաստանի քաղաքացիություն։ Վրաստանի օրենքներով, եթե քաղաքացին արդեն ստացել է մեկ այլ երկրի քաղաքացիություն, զրկվում է վրաստանի քաղաքացիությունից։ Երբ մենք խրախուսում ենք սփյուռքահայերի վերադարձը մայր հայրենիք, ինձ թվում է, Ջավախքի պարագայում դա այնքան էլ խրախուսելի չէ։ Մենք պետք է հասնենք այն բանին, որ կարողանանք Ջավախքու՛մ մեր հայրենակիցների բնականոն կյանքն ապահովել, որպեսզի նրանք կարողանան այնտեղ աշխատել և արարել։

Այս խորագրի վերջին նյութերը