Լրահոս

10.12.2012 16:04


Հանրահայտ երգչուհին մահացել է ավիավթարի ժամանակ

Հանրահայտ երգչուհին մահացել է  ավիավթարի ժամանակ

Ջենի Ռիվերայի հարազատները հայտնել են, որ նա մահացել է փոքրիկ ինքնաթիռի վթարի ժամանակ:

Իշխանությունը հայտարարել է, որ «Learjet» ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Մոնթերեյի շրջանում կիրակի օրը՝ թռիչքից մի քանի ժամ անց: Ինքնաթիռում երգչուհուց բացի  ևս վեց մարդ է եղել։ Նախօրեին երգչուհին Մոնթերեյում համերգ էր ունեցել:

Մեքսիկայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Հերարդո Ռուիս Էսպարսան մեքսիկական հեռուստաընկերություններին հայտնել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են: 43-ամյա Ռիվերան  ծնվել է Կալիֆորնիայում և հինգ երեխա ունի: Նա երեք անգամ  ներկայացված է եղել լատինամերիկյան «Գրեմմի»-ին: Ռիվերային միլիոնավոր ամերիկացիներ և մեքսիկացիներ սիրում էին իր անկեղծ պատմությունների համար։ Դրանցում նա պատմում էր, թե ինչպես է ինքը, չնայած բոլոր խոչընդոտներին, փորձում իր երեխաներին տալ լավագույնը: «Ես այնպիսին եմ, ինչպիսին են բոլոր հասարակ մարդիկ, ինչպիսին են իմ երկրպագուները»,-ասել է նա իր հարցազրույցներից մեկում: Նա ճանաչում է ունեցել իսպանալեզու հեղինակավոր հեռուստաընկերություններում, իչպես նաև հայտնի է եղել որպես հաղորդավար: 

Այս խորագրի վերջին նյութերը