Լրահոս

07.12.2012 17:31


Մեղադրանքը՝ մանկապղծություն

Մեղադրանքը՝ մանկապղծություն

Անչափահասների  բռնաբարության հոդվածով նախօրեին ձերբակալված,    PR հայտնի մասնագետ Մաքս Քլիֆորդը, ում հաճախորդների թվում են եղել Ֆրենկ Սինատրան և աճպարար Դևիդ Քոպերֆիլդը, հայտարարել է, թե ինքն անմեղ է: Առայժմ ոչինչ պարզ չէ, հայտնի է միայն, որ այդ հնարավոր հանցագործությունները կատարվել են անցյալ դարի 70-ականներին: Քլիֆորդն ամբողջ օրն  անցկացրել է ոստիկանությունում, որից հետո բաց է թողնվել: Ուրբաթ օրը նա հաստատել է, որ ձերբակալված եղել է և գրավի դիմաց բաց է թողնվել։ Նա նշել է, որ խոսքը վերաբերում է 1977թ. կատարվածդեպքերին: Նրա խոսքով՝ այն տարիներին, որի իրադարձությունների վերաբերյալ հիմա հետաքննություն է անցկացվում, աղջիկներն իրենք էին կախվում աստղերի վզից, իսկ ծննդյան վկայական նրանցից ոչ ոք չէր պահանջում:

Այս խորագրի վերջին նյութերը