Լրահոս

07.12.2012 18:15


Այրվել է ավտոմեքենա

Այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 7-ին` ժամը 06:35-ին, ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և առաջամասով կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։11-ին, մարվել` 07։13-ին:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 32ԼԼ652 պ/հ ավտոմեքենան բախվել է սյանը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, ընկել է ձորը և բռնկվել:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը