Լրահոս

16.06.2009 15:54


Նշանակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարներ

Նշանակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարներ

Երևանի վարչական շրջաններում նշանակվել են ղեկավարներ։ Դեռևս ոչ պաշտոնական տեղեկատվությամբ վարչակավ շրջանների ղեկավարներ են նշանակվել նախկին համայնքապետերը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Գագիկ Գյանջումյանը, Ավան համայնքում՝ Մանվել Ջավադյանը, իսկ Արաբկիրում նախկին համայնքապետ Ալբերտ Երիցյանի փոխարեն նշանակվել է Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարություն Մարգարյանը։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անժելա Մարտիրոսյանը «7 օր»–ի հետ զրույցում թեև չհաստատեց այս լուրը, սակայն ասաց, որ այդ մասին պաշտոնական տեղեկատվությունը կլինի մեկ–երկու օրից։

Այս խորագրի վերջին նյութերը