Լրահոս

03.12.2012 14:28


Չինաստանում դատապարտել են մոդելին, ով նկարահանվել է ոստիկանության համազգեստով

Չինաստանում դատապարտել են մոդելին, ով նկարահանվել է ոստիկանության համազգեստով

23-ամյա չինացի մոդել Վանգ Սիմենգը  դատապարտվել է 9 ամսվա պայմանական ազատազրկման այն բանի համար, որ իր «Weibo» միկրոբլոգում հրապարակել է նկարներ, որտեղ կիսամերկ վիճակում մարմնավորում է ոստիկանության աշխատողին: Ֆոտոշարքը, որի համար Վանգը ստացել է 500 դոլար, նախատեսված է եղել խուզարկուական վեպի շապիկի համար, սակայն նա այդքան է հավանել այդ նկարները, որ որոշել է հրապարակել իր միկրոբլոգում:  Մինչդեռ իշխանությունը անթույլատրելի է համարել, որ մոդելը, չլինելով ոստիկանության աշխատող, հրապարակել է նմանատիպ նկարներ, այն էլ բավական անկեղծ ֆոտոշարքում: Դատարանը Սիմենգին մեղավոր է ճանաչել  ոստիկանության աշխատող ձևանալու համար:  

Այս խորագրի վերջին նյութերը