Իրանն ԱՄՆ–ին զգուշացրել է՝ Իրանի տարածքում ամերիկյան ո՛չ մի անօդաչու ինքնաթիռ
Իրանը մտադիր է այսուհետ ավելի խիստ կերպով արձագանքել ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքներին։ «Ֆարս» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի «իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:
Հաջիզադեն նշել է, որ նոյեմբերի 1-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի «լրտեսները» Բուշեր նահանգի հարավային մասում ներխուժել են Իրանի օդային տարածք.
–Այս ինքնաթիռն ավելի վաղ էլ էր ներխուժել այս տարածք, մենք ԱՄՆ-ին նախազգուշացրել էինք դրա անթույլատրելիության մասին, սակայն այս անգամ մեր նախազգուշացումն ավելի լուրջ էր: Մենք չենք անտեսում մեր ազգային շահերը: Եվ եթե հակառակորդը խախտի մեր արգելքները, և նմանատիպ դեպքերը կրկնվեն, մենք ավելի դաժան կլինենք։
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջորջ Լիթլը հայտարարել է, որ Իրանի ռազմական ինքնաթիռները փորձել են ոչնչացնել ամերիկայն անօդաչու սարքը, որը հետախուզութուն է արել Պարսից ծոցի վերևում՝ միջազգային օդային տարածքում: Լիթլը հայտնել է, որ թռչող սարքում զենք չի եղել, այն սովորական հետախուզություն է վարել: