Աշխարհ

02.11.2012 10:04


Պ. Զաքարեիշվիլի. Վրաստան–Աբխազիա–Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը կարող է վերականգնվել

Պ. Զաքարեիշվիլի. Վրաստան–Աբխազիա–Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը կարող է վերականգնվել

«Մենք պետք է նպաստենք Աբխազիայի միջով տրանսպորտային շարժին ՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային։ Մենք պարտավոր ենք բացառել քաղաքական ենթատեքստը և խնդիրը դիտարկել  բացառապես տնտեսական տեսանկյունից»,-«Կոմերսանտ» թերթի հետ զրույցում  նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վերաինտեգրման պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։

 Նա նշել է, որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կօգնի ոչ միայն Վրաստանին ու Ռուսաստանին, այլև առաջին հերթին Աբխազիային։

«Չի կարելի թույլ տալ, որ Աբխազիան տնտեսապես և տրանսպորտային առումով կապված լինի միայն Ռուսաստանին։ Եթե մենք բացենք երթևեկությունը նաև դեպի մեր կողմ, ապա Աբխազիան  այլընտրանք կունենա»,- ասել է վրացի պաշտոնյան։

Այս խորագրի վերջին նյութերը