Թուրքիան պաշտոնապես պատրաստվում է զորքեր մտցնել Սիրիա
Թուրքիայի կառավարությունը դիմել է խորհրդարանին՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվության համար։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այդ նպատակով խորհրդարանի հատուկ նիստ է հրավիրել: Հիշեցնենք, որ նախօրեին սիրիական տարածքի սահմանային հատվածից Թուրքիա հասած արկի պայթյունից ավելի քան 5 թուրք էր զոհվել։
Կառավարության ներկայացրած փաստաթղթում նշված է.
«Սիրիայում շարունակվող ճգնաժամը սպառնում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ մեր ազգային անվտանգությանը: Այդ պատճառով արագ գործելու և միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն է առաջ եկել»:
Այժմ, համաձայն սահմանադրության 92-րդ հոդվածի, կառավարությունը խորհրդարանից խնդրում է մանդատ տրամադրել զորքերը երկրի սահմաններից դուրս ուղարկելու համար: