Լրահոս

01.10.2012 13:05


Ակցիա ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի և հանուն արդարության (տեսանյութ)

Ակցիա ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի և հանուն արդարության (տեսանյութ)

Այսօր առավոտյան ԱԺ–ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ ակցիա են իրականացրել ի պաշտպանություն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի։

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ԱԺ–ին միջնորդագիր է ներկայացրել՝ փողերի լվացման հարցով Օսկանյանին որպես մեղադրայալ ներգրավելու հարցով։

Ակցիայի մասնակիցները արդարություն են պահանջել՝ վստահություն հայտնելով, որ Վ. Օսկանյանն անմեղ է, և նրա նկատմամաբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Դեմիրճյան մուտքից խորհրդարան գնացող ԲՀԿ խմբակցության պատգամավորները քաղաքացիների կողմից արժանացել են ծափահարությունների, իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին նրանք ուղեկցել են «ար–դա–րու–թյո՛ւն» բացականչություններով։

Ակցիայի մասնակիցները պարզել են նաև պաստառներ՝ «Սա քո խոսքի հարթակն է, պաշտպանիր ՁԱՅՆԻԴ անձեռնմխելիությունը», «Մի՛ թող, որ ձայնդ կտրեն, ԺՈՂՈՎՈՒՐԴ», «Իմ պատգամավորը չի ոտնահարի իմ ազատ խոսքի իրավունքը» և այլ կարգախոսներով։ Ի դեպ, «Մի՛ թող, որ ձայնդ կտրեն, ԺՈՂՈՎՈՒՐԴ» պաստառի վրա պատկերված՝ ժողովրդին խորհրդանշող երիտասարդի բերանը փակված է եղել ՀՀԿ–ի խորհրդանշանով։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը