Աշխարհ

08.09.2012 10:12


Կանադան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

Կանադան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

Կանադայի իշխանությունները հայտարարել են Իրանում դիվանագիտական ներկայացուցչության փակման, ինչպես նաև երկրից իրանցի դիվանագետներին վտարելու  մասին։ Նրանք Կանադայի իրանցի դիվանագետներից պահանջել են առաջիկա 5 օրվա ընթացքում լքել երկիրը։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը՝ հղում անելով Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդին:

–Իրանական կառավարությունն առավել լուրջ սպառնալիք է խաղաղության ու անվտանգության համար,–ասվում է Բերդի հայտարարության մեջ, որտեղ Իրանը մեղադրվում է Սիրիային զենք-զինամթերք մատակարարելու, ինչպես նաև միջուկային զենք ստեղծելու համար։

Հիշեցնենք, որ  ԱՄՆ-ը, Իսրայելն ու մի շարք եվրոպական երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու համար։ Սակայն Թեհրանը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը  խաղաղ բնույթ է կրում: Այլ բան ապացուցող փաստեր չկան։

Այս խորագրի վերջին նյութերը