Լրահոս

01.08.2012 17:35


Մազմանյանը հիմնադրամ է ստեղծում ՀՀ ԿԳՆ–ի ու մշակույթի նախարարությունների աջակցությամբ. «Հայ արտ սինեմա»–ին բյուջեից կհատկացվի 1 մլն դրամ

Մազմանյանը հիմնադրամ  է ստեղծում ՀՀ ԿԳՆ–ի ու մշակույթի նախարարությունների աջակցությամբ. «Հայ արտ սինեմա»–ին բյուջեից կհատկացվի 1 մլն դրամ

Կառավարության օգոստոսի 2-ին կայանալիք նիստի օրակարգում դրված է լինելու կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն՝ Հայաստանի քաղաքացի Արմեն Մազմանյանը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Ռոման Բալայանը և Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների, հիմնադրում են «Հայ արտ սինեմա» հիմնադրամը:

 «Հայ արտ սինեմա» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Մարտին Ադոյանը: «Հայ արտ սինեմա» հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի մշակույթի նախարարությանը հատկացնելու է 1 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Այս խորագրի վերջին նյութերը