Աշխարհ

30.07.2012 10:39


Ալի Համենեի. «Չի կարելի հենվել միայն մեր նավթի վրա, դա ծուղակ է»

Ալի Համենեի. «Չի կարելի հենվել միայն մեր նավթի վրա, դա ծուղակ է»

Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Համենեին իրանցի գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «նավթային կախվածությունը» լուրջ ծուղակ է ցանկացած երկրի համար, և կարևոր է, որ Իրանը դա գիտակցի։ Այս մասին տեղեկացնում է Համենեիի պաշտոնական կայքը։

«Չի կարելի հենվել միայն մեր նավթի վրա: Դա վտանգավոր է Իրանի համար: Դա չի հանգեցնի երկրի առաջընթացին ու բարգավաճմանը: Դա թակարդ է մեր և մեր ժողովրդի համար: Այդ «նավթային կախվածությունը» շարունակվում է արդեն մի քանի տարի, և պետք է հրաժեշտ տալ դրան:

Երկիրը հասել է այնպիսի փուլի, որ ազգային նավթահանքերը կարող են անմիջապես փակվել՝ առանց էական վնասի: Ես բարձր եմ գնահատում «տնտեսական դիմակայության» շրջանակներում կառավարության ձեռնարկած քայլերը, որոնք ներկայումս իրականացվում են երկրում: «Տնտեսական դիմակայությունը» ոչ թե կարգախոս է, այլ՝ իրականություն, որը պետք է իրագործվի»,–ասել է Իրանի գերագույն ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը