Մեկնաբանություն

03.07.2012 10:36


Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանին է պաշտպանում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանին է պաշտպանում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը Հայաստանում գործող կլանաօլիգարխիկ համակարգի պարագլուխն է և առնվազն քաղաքական անմեղսունակություն է Վահե Ավետյանի մահվան համար նրանից արդարադատություն պահանջելը։

Նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին դիմում են Ռուբեն Հայրապետյանին պատժելու խնդրանքով՝ անկախ իրենցից գերագույն գլխավոր սուլթանի կարգավիճակում են տեսնում ՀՀԿ ղեկավարին, իսկ իրենց՝ հլու–հնազանդ ենթակաների։ Նախագահականի ուզածն էլ հենց դա է, որ քննադատեն Ռուբենին ու արդարություն խնդրեն Սերժից։

Իշխանական քարոզչամեքենան հիմա ջանք ու եռանդ չի խնայում Հայրապետյանին «փուռը» տալու գնով բարի Սերժ Սարգսյանին որպես չար օլիգարխների զոհ ներկայացնելու համար։ Սակայն պետք չէ մոռանալ, որ նա նախագահ է դարձել 10 զոհի գնով։ Այնպես որ մարդ սպանելը միակ միջոցն է, որի միջոցով իր ուզածին հասավ ՀՀԿ «ճկուն» առաջնորդը։ Իր ենթականներն էլ իրենց պահում են նույն ձևով՝ իրենց ուզածին հասնում են մարդ սպանելով, այիսնքն՝ հետևում են շեֆի վարքագծին։

Դե հիմա էլ թող լրատվական դաշտի դհոլները գրեն, թե կա՛մ Սերժը կոչնչացնի օլիգարխներին, կա՛մ օլիգարխները Սերժին։ Իսկ թե ինչպես էր Սերժ Սարգսյանը կոչ անում ավանցիներին քվեարկել Ռուբեն Հայրապետյանի օգտին՝ ներկայացված է տեսանյութում։ Պարզվում է, ՀՀԿ–ի համար բարի ավանդույթ է Ռուբեն Հայրապետյանին պատգամավոր առաջադրելը։

Հոդվածին կից նկարում պատկերված է Վահե Ավետյանի հոգեհանգստի օրը Կիևում ֆուտբոլ նայող Սերժ Սարգսյանը՝ «արևմտամետ» (հայտնի կայքերի ու վերլուծաբանների ականջը կանչի) երկրների ղեկավարների ընկերակցությամբ։ Փաստորեն, այդպես էր իր մեջ խեղդում վիշտը բանակի սպա կորցրած գերագույն գլխավոր հրամանատարը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը