Լրահոս

26.06.2012 12:31


ԿԳ նախարարը զգուշացնում է. կրթական ոլորտում փոփոխությունները կշարունակվեն

ԿԳ նախարարը զգուշացնում է.  կրթական ոլորտում փոփոխությունները կշարունակվեն

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կրթական ոլորտի փոփոխությունները կշարունակվեն։ Նրա խոսքով՝ փոփոխություններն անխուսափելի են գալիք հինգ տարում, իսկ այժմ մշակվում է ժամանակացույց, թե ինչպես են հասնելու դրված նպատակներին:

Այսպիսով՝ առաջիկա հինգ տարում իրականացվելիք ամենակարևոր ծրագրերից մեկը երաշխավորված հիմնական կրթությունից պարտադիր 12-ամյա կրթության անցնելն է, այդ թվում՝ նաև մասնագիտական կրթության ոլորտում: Սա նշանակում  է, որ պարտադիր է 9-ամյա կրթությունը, իսկ  այնուհետև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ուսումը շարունակել կա՛մ ավագ դպրոցում, կա՛մ միջին մասնագիտական ուսումնարանում:

ԿԳ նախարարի խոսքով՝ այս ծրագրի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կստանա ինչպես հիմնավոր, այնպես էլ մասնագիտական անվճար կրթություն: Հաջորդ ծրագիրը յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար, հայագիտական բովանդակությամբ հագեցած համակարգիչ տրամադրելն է, ինչը կխթանի տեխնոլոգիաների զարգացումը:

Բուհական ոլորտում ևս սպասվում են մի շարք փոփոխություններ։ Օրինակ՝ առաջիկա հինգ տարում  հայկական հինգ բուհ միջազգային հավատարմագրում կանցնի, փոխվելու են բուհերի ֆինանսավորման մեխանիզմները։ Իսկ գիտության ոլորտում իրականացվելիք փոփոխությունները, նախարարի խոսքով,  հեշտ, հաճելի և հասարակության կողմից միանշանակ ընկալելի չեն լինելու:

Այս խորագրի վերջին նյութերը