Լրահոս

21.06.2012 18:59


Ֆաբիո Կապելո. «Եզրափակչում կմրցեն Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները»

Ֆաբիո Կապելո. «Եզրափակչում կմրցեն Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները»

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, հանրահայտ Ֆաբիո Կապելոն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ովքեր կմրցեն Եվրոպայի առաջնության եզրափակչում: Իտալացի մասնագետը կարծում է, որ եզրափակչում կհանդիպեն Իսպանիայի և Գերմաիայի հավաքականները։ Այս մասին հայտնում է իսպանական մամուլը:

«Եզրափակչում կմրցեն Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները, չնայած չեմ բացառում նաև Անգլիայի ու Իտալիայի մրցավեճը: Անդրադառնալով Գերմանիային՝ կարող եմ ասել, որ այդ թիմն ունի անհավատալի ուժ և ոգի: Իսկ Իսպանիան հիանալի է  ֆուտբոլ խաղում: Իսպանիային հարձակման գծում միայն պակասում է այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Լիոնել Մեսսին է»,-ասել է Կապելոն:

Այս խորագրի վերջին նյութերը