Լրահոս

19.06.2012 17:23


Անգլիայի հավաքականի երկրպագուները դագաղով կքայլեն մինչև մարզադաշտ

Անգլիայի հավաքականի երկրպագուները դագաղով կքայլեն մինչև մարզադաշտ

Անգլիայի հավաքականի` Դոնեցկում գտնվող երկրպագուները փոքրիկ գործողություն են  կազմակերպել ընդդեմ ազգային հավաքականի նախկին ավագ Սոլ Քեմբելի հայտարարության: Այս մասին տեղեկացնում է «Championat.com»–ը։

Բանն այն է, որ մայիսին Քեմբելը մասնակցել էր հակաուկրաինական գործողությանը` ֆուտբոլասերներին կոչ անելով Ուկրաինա չմեկնել, քանի որ այնտեղ ծաղկում է ռասիզմը:

«Տուն դուք կարող եք վերադառնալ դագաղում»,-զգուշացնում էր նախկին ֆուտբոլիստը:

Այժմ Անգլիայի հավաքականի երկրպագուները պատրաստել են դագաղ և պաստառներ` «Քեմբե՛լ, դու ճիշտ չէիր» և «Մենք անելու ենք այն, ինչ ցանկանում ենք» խոսքերով: Գործողության մասնակիցների թվում կան նաև սևամորթ երկրպագուներ, ովքեր ընդգծում են, որ  Դոնեցկում իրենք ռասիզմի դրսևորումների  չեն բախվել։

Այս խորագրի վերջին նյութերը