Լրահոս

19.06.2012 10:16


Նավաբեկություն Ինդոնեզիայի ափերի մոտ. 58 զոհ

Նավաբեկություն Ինդոնեզիայի ափերի մոտ. 58 զոհ

Ինդոնեզիայի արևելյան շրջաններում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով  58 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Մանիպայի ջրանցքով դեպի Բուռու կղզի ուղևորվող նավը փոթորկի  հետևանքով շրջվել է։ Նախապես հաղորդվում էր, թե նավի վրա 27 մարդ է եղել, որից 13-ին փրկել են, սակայն հետո զոհերի թիվն աճել է։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն փրկարարները նշում են, որ եղանակային վատ պայմանների պատճառով աշխատանքները դժվարանում են, ու կենդանի մնացած մարդկանց գտնելու հնարավորությունները նվազում են։  

Այս խորագրի վերջին նյութերը