Լրահոս

19.06.2012 08:20


«Եվրո–2012». Իտալիան ու Իսպանիան ¼ եզրափակչում են

«Եվրո–2012». Իտալիան ու Իսպանիան ¼ եզրափակչում են

«Եվրո–2012»–ի խմբային փուլի 3-րդ մրցափուլի շրջանակներում կայացան C խմբի վճռորոշ հանդիպումները։ Իսպանիան հաղթեց Խորվաթիայի հավաքականին, չնայած վերջինս բավական ակտիվ խաղ անցկացրեց ու արժանի պայքար մղեց մրցակցի դեմ։ Հանդիպման միակ գոլը 88-րդ րոպեին հեղինակեց Խեսուս Նավասը։  Իսպանիան անցավ ¼ եզրափակիչ։

Խմբի մյուս հանդիպումն Իտալիայի ու Իռլանդիայի ընտրանիների միջև էր։ Իտալիային հաջողվեց 2։0 հաշվով հաղթանակ տանել ու նվաճել ¼ եզրափակչի ուղեգիր։ Գոլերի հեղինակներ դարձան Անտոնիո Կասանոն և Մարիո Բալոտելին։

Այսպիսով՝ С խմբից ¼ եզրափակիչ անցան Իսպանիայի (7 միավորով) և Իտալիայի (5 միավորով) հավաքականները, իսկ իռլանդացիներն ու խորվաթները հետագա պայքարից դուրս մնացին։

Այս խորագրի վերջին նյութերը