Լրահոս

18.06.2012 17:38


Մոսկվայում Իրանի միջուկային ծրագրի խնդրի շուրջ բանակցությունները կարող են ավարտվել արդեն այսօր

Մոսկվայում Իրանի միջուկային ծրագրի խնդրի շուրջ բանակցությունները կարող են ավարտվել արդեն այսօր

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր  ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի խնդրի շուրջ բանակցությունները, որին մասնակցում են ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, իրանական պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլի գլխավորությամբ, ինչպես նաև «վեցյակի» ներկայացուցիչերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, թե կողմերը, թերևս,  բանակցային սեղանի շուրջը երկու օր քննարկումներ կիրականացնեն։ Սակայն, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն, իրանական պատվիրակության ներկայացուցիչը անակնկալ հայտարարություն է արել՝ նշելով, որ բանակցությունները, հնարավոր է, ավարտվեն արդեն այսօր։

Միաժամանակ, չի հաղորդվում, թե ինչով է պայմանավորված բանակցություններն այդքան շուտ ավարտելու հավանականությունը. ադյոք կողմերը, վերջապես, եկե՞լ են փոխհամաձայնության, թե՞  շատ կոշտ են ներկայացրել իրենց դիրքորոշումներն ու հրաժարվել զիջումներ անելուց։

Այս խորագրի վերջին նյութերը