Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանին վիրահատել են
Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Մետալուրգ»–ի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն օրերս քթի վիրահատության է ենթարկվել: Հայ ֆուտբոլիստն առայժմ Երևանում է ու դեռևս չի կարող միանալ «Մետալուրգին», որն արդեն Ավստրիայում է ու սկսում է առաջին ուսումնամարզական հավաքը:
«Վիրահատությունից հետո որոշ բարդություններ եղան, ինչի պատճառով դեռ չեմ կարող ինքնաթիռ նստել: Բժիշկները ցանկանում են, որ դեռ երեք շաբաթ մնամ իրենց հսկողության տակ: «Մետալուրգ»–ի առաջին հավաքը հաստատ բաց կթողնեմ, իսկ երկրորդը՝ դեռ բարդ է ասել»,-«armsport.am»-ի հետ զրույցում ասել է Կառլեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Մկրտչյանը քթի կոտրվածք էր ստացել Ուկրաինայի 2011/12թթ. առաջնության երկրորդ շրջանում: