Լրահոս

15.06.2012 13:53


Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ–ն գրանցել է նախագահի չորս թեկնածուներին

Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ–ն  գրանցել է նախագահի չորս թեկնածուներին

Այսօր կայացել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:

ԼՂՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան քննարկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի թեկնածու ինքնաառաջադրված քաղաքացիների կողմից ներկայացրած փաստաթղթերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուներ գրանցել .

Վիտալի Միխայիլի Բալասանյանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական,

Վալերի Սերգեյի Խաչատրյանին` թոշակառու, անկուսակցական,

Բակո Սահակի Սահակյանին` Լեռնային Ղարաբաղի նախագահ, անկուսակցական,

Արկադի Իվանի Սողոմոնյանին` Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական:

Նիստի վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռ. Պետրոսյանը ներկաներին հայտնել է  նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացիկ աշխատանքների մասին: Նրա ներկայացմամբ՝ օրենքով սահմանված ժամկետում կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 19-ին:

Այս խորագրի վերջին նյութերը