Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ–ն գրանցել է նախագահի չորս թեկնածուներին
Այսօր կայացել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:
ԼՂՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան քննարկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի թեկնածու ինքնաառաջադրված քաղաքացիների կողմից ներկայացրած փաստաթղթերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուներ գրանցել .
Վիտալի Միխայիլի Բալասանյանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական,
Բակո Սահակի Սահակյանին` Լեռնային Ղարաբաղի նախագահ, անկուսակցական,
Արկադի Իվանի Սողոմոնյանին` Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական:
Նիստի վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռ. Պետրոսյանը ներկաներին հայտնել է նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացիկ աշխատանքների մասին: Նրա ներկայացմամբ՝ օրենքով սահմանված ժամկետում կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 19-ին:

Վալերի Սերգեյի Խաչատրյանին` թոշակառու, անկուսակցական,