Լրահոս

15.06.2012 12:06


Սարկոզին կկանգնի դատարանի առաջ

Սարկոզին կկանգնի դատարանի առաջ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին ստիպված կլինի գնալ դատարան միանգամից մի քանի գործերով ցուցմունքներ տալու համար։ Դեռ երեկ դա հնարավոր չէր, քանի որ նա անձեռնմխելություն ուներ, սակայն այսօրվանից այլևս անձեռնմխելի չէ: Այս մասին, «vesti.ru»–ի փոխանցմամբ,  տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները։  

Սարկոզին նախ և առաջ ցուցմունք կտա Ֆրանսիայի ամենահարուստ կնոջ` Լիլիան Բետանկուրի գործի շրջանակներում: Մեղադրանքի համաձայն` «L'Oreal»  օծանելիքի տան ժառանգորդը 2007թ. ապօրինի կերպով ֆինանսավորել է Սարկոզիի նախընտրական քարոզարշավը: Սրա շուրջ աղմուկը սկսվեց այն բանից հետո, երբ ֆրանսիական լրատվամիջոցներում հայտնվեց Լիլիան Բետանկուրի նախկին հաշվապահի հայտարարությունը, որի համաձայն՝ Բետանկուրը Սարկոզիի գլխավորած «Միություն հանուն ազգային շարժման» կուսակցության գանձապահ Էրիկ Վերտին է փոխանցել 150 000 եվրո:

Սարկոզին դեռ պետք է ցուցմունք տա նաև այսպես կոչված «Կարաչիի գործով»: Ֆրանսիայի իշխանությունները  նախկին նախագահին կասկածում են Պակիստանին սուզանավեր մատակարարելու դիմաց կաշառք ստանալու համար։

Սարկոզին բոլոր մեղադրանքները հերքում է:

Այս խորագրի վերջին նյութերը