Լրահոս

15.06.2012 11:22


«Մուսուլման եղբայրներ»-ի թեկնածուն Եգիպտոսին նոր հեղափոխությամբ է սպառնում

«Մուսուլման եղբայրներ»-ի թեկնածուն Եգիպտոսին նոր հեղափոխությամբ է սպառնում

Եգիպտոսի նախագահական ընտրություններում «Մուսուլման եղբայրներ»–ի թեկնածու Մուհամմադ Մուրսին խոստացել է, որ երկրում դարձյալ հեղափոխություն կսկսվի, եթե երկրորդ փուլի ընտրությունները կեղծվեն:

–Եգիպտացիներին կոչ եմ անում  միավորվել կեղծումների ցանկացած փորձի դեմ, պատրաստ եմ նրանց հետ զոհել ինձ, որպեսզի թույլ չտանք դա և պաշտպանենք մեր ժողովրդի ազատությունը,-ընդգծել է նա մամուլի ասուլիսում, որը հրավիրվել է այն բանից հետո, երբ սահմանադրական դատարանը վճռել էր, թե  խորհրդարանը պետք է ցրել:

Մուրսիի այս հայտարարությունը հնչել է ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին:Նա կարծում է, որ խորհրդարանը ցրել են այն ուժերը, որոնք փորձում են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դրածոներին իշխանության բերել։

Մուրսիի միակ մրցակիցը նախկին վարչապետ Ահմադ Շաֆիկն է:

Այս խորագրի վերջին նյութերը