Լրահոս

15.06.2012 10:59


«Բուրանովյան տատիկները» երգել են Վիկտոր Ցոյի ու Բրիթնի Սփիրսի երգերը

«Բուրանովյան տատիկները» երգել են Վիկտոր Ցոյի ու Բրիթնի Սփիրսի երգերը

Պետերբուրգում կայացած համերգի ժամանակ «Բուրանովյան տատիկները», ովքեր այս տարի Եվրատեսիլում 2-րդ տեղը զբաղեցրեցին, ուդմուրդերենով երգել են Վիկտոր Ցոյի ու Բրիթնի Սփիրսի երգերից։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալթ»–ը։

Համերգից առաջ ուդմուրդական համույթը մամլո ասուլիս է հրավիրել։ Տատիկները պատմել են, որ շատ են հոգնում լրագրողների հետ շփվելուց, բայց դե արդեն համակերպվել են, քանի որ դա աստղային կյանքի անբաժան մասն է։

Նշենք, որ «Բուրանովյան տատիկներ» խմբի անդամներից ոչ մեկը  երաժշտական կրթություն չունի։

Այս խորագրի վերջին նյութերը