Ադրբեջանը մերժել է դիպուկահարներին հեռացնելու ԵԱՀԿ-ի առաջարկը
Ադրբեջանը մերժել է ԵԱՀԿ առաջարկը՝ դադարեցնել հրաձգությունը Հայաստանի հետ տարածքային վեճի շրջանակներում՝ ասելով, թե նրանք կանեն դա միայն այն պայմանով, եթե իրենց հարևանն էլ նույն քայլին դիմի։ Այս մասին տեղեկացնում է «Բլումբերգ»-ը:
–Մենք պատրաստ ենք հեռացնել դիպուկահարներին, եթե Հայաստանը նույնպես հեռացնի իր դիպուկահարներին «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նշենք, որ երեկ Բաքվում էր գտնվում ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը, ով Բաքվին առաջարկել էր դիպուկահարներին հեռացնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտուց:
Միաժամանակ, ադրբեջանական մամուլը գրում է, որ Ադրբեջանը համաձայն է հեռացնել իր դիպուկահարներին, եթե Հայաստանը հեռացնի ոչ թե դիպուկահարներին, այլառհասարակ զինված ուժերը այսպես կոչված «օկուպացված տարածքներից»՝ մեջբերելով Մամեդյարովի խոսքերը, թե. «Եթե Հայաստանը չի ուզում իր զինվորների մահը, ապա պետք է հետ քաշի իր զինված ուժերը, ինչից հետո Ադրբեջանը կհեռացնի դիպուկահարներին և կմտցնի հակամարտության գոտում միջազգային մոնիթորինգի մեխանիզմը»:
Ադրբեջանը մերժել է դիպուկահարներին հեռացնելու ԵԱՀԿ-ի առաջարկը
Ադրբեջանը մերժել է ԵԱՀԿ առաջարկը՝ դադարեցնել հրաձգությունը Հայաստանի հետ տարածքային վեճի շրջանակներում՝ ասելով, թե նրանք կանեն դա միայն այն պայմանով, եթե իրենց հարևանն էլ նույն քայլին դիմի։ Այս մասին տեղեկացնում է «Բլումբերգ»-ը:
–Մենք պատրաստ ենք հեռացնել դիպուկահարներին, եթե Հայաստանը նույնպես հեռացնի իր դիպուկահարներին «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նշենք, որ երեկ Բաքվում էր գտնվում ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը, ով Բաքվին առաջարկել էր դիպուկահարներին հեռացնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտուց:
Միաժամանակ, ադրբեջանական մամուլը գրում է, որ Ադրբեջանը համաձայն է հեռացնել իր դիպուկահարներին, եթե Հայաստանը հեռացնի ոչ թե դիպուկահարներին, այլ առհասարակ զինված ուժերը այսպես կոչված «օկուպացված տարածքներից»՝ մեջբերելով Մամեդյարովի խոսքերը, թե. «Եթե Հայաստանը չի ուզում իր զինվորների մահը, ապա պետք է հետ քաշի իր զինված ուժերը, ինչից հետո Ադրբեջանը կհեռացնի դիպուկահարներին և կմտցնի հակամարտության գոտում միջազգային մոնիթորինգի մեխանիզմը»: