Լրահոս

14.06.2012 16:28


ԱՄՆ–ի դեսպանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրումներ կանի միայն բարենպաստ գործարար միջավայրի պարագայում

ԱՄՆ–ի դեսպանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրումներ կանի միայն բարենպաստ գործարար միջավայրի պարագայում

Եթե Հայաստանում գործարար միջավայրն ավելի բարենպաստ լինի, ապա ամերիկյան ընկերությունները մեծ ներդրումներ կանեն Հայաստանում: Այդ մասին այսօր Երևանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

«Մրցակցություն, սահմանափակումներ և լուծումներ» թեմայով համաժողովի ժամանակ հնչած հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի մրցակցային միջավայրը  նպաստում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ԱՄՆ դեսպանը պատասխանել է, թե բազմաթիվ ամերիկացիներ Հայաստանում օգնության լուրջ ծրագրեր են իրականացրել, հուշարձաններ ու եկեղեցիներ են վերանորոգել, սակայն ներդրումային ակտիվությունը մեծ չէ: Հիմնական խոչընդոտը, ըստ դեսպանի, անկանխատեսելիությունն է, անհստակությունը, հատկապես մաքսային և հարկային ոլորտներում: Բացի այդ` ամերիկյան ընկերությունները կարևորում են օրենքի գերակայությունը: Ըստ դեսպանի` հատկապես մաքսային ոլորտում անկանխատեսելիությունը  ամերիկյան գործարարներին չի քաջալերում ներդրումներ անել Հայաստանում:

Այս խորագրի վերջին նյութերը