ԱՄՆ–ի դեսպանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրումներ կանի միայն բարենպաստ գործարար միջավայրի պարագայում
Եթե Հայաստանում գործարար միջավայրն ավելի բարենպաստ լինի, ապա ամերիկյան ընկերությունները մեծ ներդրումներ կանեն Հայաստանում: Այդ մասին այսօր Երևանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
«Մրցակցություն, սահմանափակումներ և լուծումներ» թեմայով համաժողովի ժամանակ հնչած հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի մրցակցային միջավայրը նպաստում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ԱՄՆ դեսպանը պատասխանել է, թե բազմաթիվ ամերիկացիներ Հայաստանում օգնության լուրջ ծրագրեր են իրականացրել, հուշարձաններ ու եկեղեցիներ են վերանորոգել, սակայն ներդրումային ակտիվությունը մեծ չէ: Հիմնական խոչընդոտը, ըստ դեսպանի, անկանխատեսելիությունն է, անհստակությունը, հատկապես մաքսային և հարկային ոլորտներում: Բացի այդ` ամերիկյան ընկերությունները կարևորում են օրենքի գերակայությունը: Ըստ դեսպանի` հատկապես մաքսային ոլորտում անկանխատեսելիությունը ամերիկյան գործարարներին չի քաջալերում ներդրումներ անել Հայաստանում: