Լոնդոնում ոստիկանները պայթեցրել են սխալ կայանած ավտոմեքենան
Լոնդոնում ոստիկանները անվտանգության նկատառումներով պայթեցրել են ավտոմեքենան, որը զբոսաշրջիկը սխալ տեղում էր կայանել: Այս մասին գրում է «Դեյլի մեյլ»–ը։
Նյուքասլի բնակիչ Նիմա Հոսեյնի Ռազին Լոնդոն էր եկել հունիսի 13-ին: Նա նկատել է, որ իր «Ford Mondeo»-ի արգելակներն անսարք են։ Ռազին մեքենան կանգնեցրել է Համայնքների պալատի շենքից մի քանի մետր հեռու և սպասարկման ծառայություն կանչելով` ինքը էքսկուրսիա մեկնել Բուքինհեմյան պալատ: Նա նաև ավտոմեքենայի դիմապակուն գրություն է փակցրել՝ նշելով, որ մեքենան անսարք է, և խնդրել է չտուգանել։
«Ֆորդ»-ը գրավել է զգոն անցորդներից մեկի ուշադրությունը, որն էլ ոստիկանություն է կանչել: Հակաահաբեկչական գերատեսչության աշխատակիցները շրջապատել են հրապարակը և տարհանել մարդկանց: Ավտոմեքենայում հավանական ռումբը վնասազերծելու համար ոստիկաններն այսպես կոչված «վերահսկվող պայթյուն» են կազմակերպել ու «չեզոքացրել» վտանգը: Պայթյունից հետո դեպքի վայր ժամանած ավտոտեսուչները, չնայած գրությանը, Ռազիին տուգանք են ուղարկել սխալ կայանման համար: Այժմ տղամարդը մտադիր է լոնդոնյան ոստիկանությունից վնասի փոխհատուցում պահանջել կամ էլ այլ տրանսպորտային միջոց` տուն վերադառնալու համար: