Բաղդադում ահաբեկությունների հետևանքով 60-ից ավելի մարդ է զոհվել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկությունների շարքի հետևանքով 60-ից ավելի մարդ է զոհվել: Պայթյուններ են որոտացել երկրի միանգամից 6 քաղաքներում: Ահաբեկիչների հիմնական թիրախը դարձել են շիա ուխտավորները, ովքեր այս օրերին նշում են իմամ Մուսա ալ-Քադիմի հիշատակը: Այդ նպատակով մայրաքաղաք Բաղդադ են ժամանել հազարավոր ուխտավորներ: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվի»–ն։
Պայթյուններից մեկը որոտացել է այն վայրում, որտեղ մի քանի տասնյակ մարդ հերթ է կանգնած եղել. նրանց մոտ մեքենա է պայթել:
Իրաքի հյուսիսում գտնվող Հիլ քաղաքի ռեստորաններից մեկի մոտ երկու մեքենա է պայթել: Նրանցից մեկում մահապարտ ահաբեկիչ է եղել: Առնվազն 15 մարդ տեղում մահացել է, այդ թվում՝ նաև ոստիկաններ:
Եվս երկու պայթյուն է որոտացել Բալադ քաղաքում, որտեղ հիմնականում շիաներ են բնակվում: Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունների պատասխանատվությունը: