Լրահոս

13.06.2012 15:56


Բաղդադում ահաբեկությունների հետևանքով 60-ից ավելի մարդ է զոհվել

Բաղդադում ահաբեկությունների հետևանքով 60-ից ավելի մարդ է զոհվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկությունների շարքի հետևանքով 60-ից ավելի մարդ է զոհվել: Պայթյուններ են որոտացել երկրի միանգամից 6 քաղաքներում: Ահաբեկիչների հիմնական թիրախը դարձել են շիա ուխտավորները, ովքեր այս օրերին նշում են իմամ Մուսա ալ-Քադիմի հիշատակը: Այդ նպատակով մայրաքաղաք Բաղդադ են ժամանել հազարավոր ուխտավորներ: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվի»–ն։

Պայթյուններից մեկը որոտացել է այն վայրում, որտեղ մի քանի տասնյակ մարդ հերթ է կանգնած եղել. նրանց մոտ մեքենա է պայթել:

Իրաքի հյուսիսում գտնվող Հիլ քաղաքի ռեստորաններից մեկի մոտ երկու մեքենա է պայթել: Նրանցից մեկում մահապարտ ահաբեկիչ է եղել: Առնվազն 15 մարդ տեղում մահացել է, այդ թվում՝ նաև ոստիկաններ:

Եվս երկու պայթյուն է որոտացել Բալադ քաղաքում, որտեղ հիմնականում շիաներ են բնակվում: Դեռևս ոչ մի  խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունների պատասխանատվությունը:

Այս խորագրի վերջին նյութերը