Գերմանական Գալե քաղաքում շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի պատվին փողոց է անվանվել: Այս մասին հաղորդում է «ATP»-ի պաշտոնական կայքը։
Քաղաքի ղեկավարները միաձայն ողջունել են այդ նախաձեռնությունը: Ռոջեր Ֆեդերերի փողոցի բացման արարողությանը ներկա են գտնվել քաղաքպետ Անե Ռոդենբրոկ-Վեսելմանը, մրցաշարի տնօրեն Ռալֆ Վեբերը և ինքը` շվեյցարացի թենիսիստը, ով հինգ անգամ հաղթել է Գալեի մրցաշարում:
«Սա մեծ պատիվ է ինձ համար: Շվեյցարիայում և Ավստրիայում թողարկվել էին իմ պատկերով դրոշմանիշներ, սակայն նման պատվի արժանանալը, իսկապես, մեծ անակնկալ էր: Շատ շնորհակալ եմ այստեղի երկրպագուներիս, մրցաշարի կազմակերպիչներին և քաղաքի բոլոր բնակիչներին»,– շվեյցարացու խոսքերն է մեջբերում «ATP»-ի պաշտոնական կայքը:
Գերմանիայում Ֆեդերերի պատվին փողոց է անվանվել