Շիմոն Պերես. «Չի կարելի թույլ տալ, որ Իրանը գերիշխանություն ունենա Մերձավոր Արևելքում»
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի և ամերիկյան այլ բարձրաստիճան զինվորականների հետ։ Հանդիպման ընթացքում Պերեսն ընդգծել է, թե չի կարելի թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում Իրանը գերիշխանություն ունենա։ Այս մասին տեղեկացնում է «zman.com»–ը։
–Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը կայսերական հավակնություններ ունի։ Չի կարելի հաշտվել այն մտքի հետ, որ Իրանը Մերձավոր Արևելքում առաջնորդի դեր ունենա,–հայտարարել է Իսրայելի նախագահը։