Լրահոս

12.06.2012 10:41


ՀՀԿ գործադիրի նիստը՝ հունիսի 14-ին

ՀՀԿ գործադիրի նիստը՝ հունիսի 14-ին

Մամուլն անդրադարձել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի առաջիկա նիստին։ Ըստ տարածվող տեղեկատվության՝ նիստը տեղի է ունենալու հունիսի 14-ին։ Այն վարելու է Սերժ Սարգսյանը, ճշտվելու է ապագա կառավարության ողջ կազմը։  Ըստ ՀՀԿ շրջանակների՝ նոր կառավարության ծրագիրն ԱԺ քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվելու հունիսի 20-ին։ Հնարավոր է՝ ԱԺ նիստը տևի  երկու օր, եթե, իհարկե, քննարկումները բուռն լինեն։ Հնարավոր է, որ լինի  ևս մեկ արտահերթ  նիստ, որն ԱԺ–ն, հավանաբար, կգումարի հունիսի 25-ին՝ մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով` արտաքին գործերի, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարները վերանշանակվեցին, իսկ մյուս գերատեսչությունների ղեկավարները նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում են:

Այս խորագրի վերջին նյութերը